top of page

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 16, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Մոդեքս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին:

 

Հայկազ Ֆանյանն աշխատանքային կարգով Հանրապետության նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա դինամիկայի և հիմնական միտումների վերաբերյալ կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առկա իրավիճակում երկրի տնտեսության զարգացման հնարավորությունների և խոչընդոտների, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումներն ու համագործակցությունը:

bottom of page