top of page

ՆԳՆ-ն հերքել է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 6, 2024
  • 1 min read
ree

Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է տարածվող այն տեղեկությունը, որ ոստիկանության համատարած մոբիլիզացիա է հայտարարված։

«Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի պահպանություն: Ամենօրյա ոստիկանական ծառայություն է: Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրատվությանը»,- ասել է Սարգսյանը

1/2384
bottom of page