top of page

Պուտինը Մատվիենկոյին հերոսի կոչում է շնորհել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին։



Համաձայն հրամանագրի՝ կոչումը շնորհվել է պետությանն ու ժողովրդին հատուկ աշխատանքային ծառայությունների համար, գրում է ՏԱՍՍ-ը։



Մատվիենկոն ծնվել է 1949 թվականի ապրիլի 7-ին։ 1972 թվականից Լենինգրադում զբաղվել է կոմսոմոլով և կուսակցական աշխատանքով, 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ղեկավարել է Գերագույն խորհրդի կանանց, ընտանիքի պաշտպանության, մայրության և երեխաների հարցերի հանձնաժողովը։



1991-1998 թվականներին եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այդ թվում՝ որպես դեսպան Մալթայում, այնուհետև Հունաստանում։



1998 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի մարտը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն է եղել։ 2003-2011 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը, որից հետո դարձել է Դաշնության խորհրդի անդամ և ընտրվել ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ։ Մատվիենկոն դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է այս պաշտոնը։

bottom of page