top of page

«Իրավունք». Կմիանա՞ Սահակ Մաշալյանը Վեհափառ Հայրապետի դեմ արշավին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read


«Իրավունք» թերթը գրում է. «Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո այլեւս ոգեւորված չի սատարում է Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․

-Մինչեւ վերջերս Սահակ Մաշալյանը բոլոր հոգեւորականների նման Կաթողիկոսի հանդեպ հավատարմության երդում էր տալիս , բայց տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո վերջինս կրավորական կեցվածք է ընդունել, ավելին դարձել է լռելյալ ու չեզոք է դարձել։ Այդ հայտարարությունից հետո նա սկսել է հետ քաշվել, թեեւ բացահայտ կերպով դեռ դիրքորոշում չի հայտնել։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա եւս միանա տաս եպիսկոպոսներին։

-Ոչ, նրանց միանալու հավանականությունը չեմ տեսնում, բայց այլեւս նախկինի եռանդով չի կանգնելու Կաթողիկոսի կողքին։ Թեեւ ոչինչ բացառած չէ, իրավիճակը զարգանում է ժամ առ ժամ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2491
bottom of page