top of page

Մեր դիրքորոշումը բազմիցս ասել եմ, թե հետագայում ինչ կլինի՝ չեմ ուզում կանխատեսել, ուլտիմատումներով խոսել և բացառումներ անել. Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխության հավանականության մասին

Մեր դիրքորոշումը բազմիցս ասել եմ, թե հետագայում ինչ կլինի, ես չեմ ուզում ինչ-որ կանխատեսում անել, ուլտիմատումներով խոսել, բացառումներ անել. ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սահմանադրության փոփոխության պահանջին ի պատասխան  շարունակո՞ւմ են  պնդել՝ դա ՀՀ-ի ներքին գործն է, թե՞ չեն բացառում, որ ՀՀ-ն ինչ-որ պահի տեղիք կտա և պահանջը կկատարի։

«Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, և դրա լուծումն ակնհայտ է՝ ինչ-որ փուլում մեր աշխատանքն այն է, որ ոչ թե ինչ-որ ձևով փորձենք մկաններով խաղալ, կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ որոշումներ և լուծումներ գտնենք»,-ասաց նա։

1/1933
bottom of page