top of page

«Ինտեր»-ը Սերիա Ա-ի նախավերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լացիո»-ի հետ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Լացիո»-ն առաջինը բացեց հանդիպման հաշիվը:  32-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Կամադան:

«Ինտեր»-ին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման վերջին րոպեներին: 87-րդ րոպեին գոլը խփեց Դումֆրիսը:

«Ինտեր»-«Լացիո»` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Ինտեր»-ին հանձնվեց այս մրցաշրջանի չեմպիոնական Սկուդետոն:

Միլանյան ակումբը Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ժամանակից շուտ:

Առաջնության վերջին տուրում «Ինտեր»-ը կխաղա «Վերոնա»-ի հետ: Այդ խաղը կկայանա մայիսի 25-ին:

bottom of page