top of page

Բրյուսելի հանդիպմանը քննարկվելու են նաև արցախահայությանը տրամադրվող օգնությանը վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

Հանդիպմանը հիմնականում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների՝ այսինքն ԱՄՆ-Հայաստան և Եվրամիություն Հայաստան երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Նա ընդգծեց, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Հայաստանի տնտեսության որոշակի դիվերսիֆիկացմանը, արցախահայությանը տրամադրվող օժանդակությանը վերաբերող և ինչպես նաև Հայաստանում քաղաքական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձևավորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կապված, Եղոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի և ֆրակցիայի հետ հանդիպումները պարբերաբական բնույթ են կրում․

«Բնականաբար այցի մասին իմացել ենք և, ընդհանրապես, վարչապետի հետ պարբերաբար քննարկում ենք Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր»։

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե իշխանությունը գնում է դեպի արևմուտք, ինչը  ՌԴ հետ հարաբերությւններին է ազդում և դա ուղղակի վնաս է մեր անվտանգությանը, պատգամավորը նկատեց․

«Քաղաքականության մեջ չկան՝ կուրս փոխել, վեկտոր փոխել, սա անել, նա անել հասկացություններ։ Յուրաքանչյուր պետություն բոլոր գործընկերների հետ էլ կառուցում է այն հարաբերությունները որոնք իր տեսանկյունից շահավետ են, պետք չէ մեկը կապել մյուսի հետ»։

Բացի այդ նա ընդգծեց, որ առաջին անգամը չէ, որ մենք հանդիպում ենք ունենալու ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ։

«Ոչ առաջին անգամն է, ոչ էլ առաջին իշխանությունն ենք, որ նման հանդիպում է ունենալու, ինչի՞ մասին է խոսքը։ Բնականաբար, աշխարհը փոխվում է և մեր հարաբերություններն էլ են զարգանում, ի՞նչ խնդիր կա այստեղ, պետք չէ մեկը մյուսի հետ կապել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,   Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Հեղինակ Ամալյա Առաքելյան

bottom of page