top of page

Անչելոտին բացահայտել է, թե ինչ է ասել իր խաղացողներին Ճապոնիայի դեմ խաղի ընդմիջմանը

  • 2 hours ago
  • 1 min read


Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Ճապոնիայի նկատմամբ տոնած կամային հաղթանակը (2-1): Հիշեցնենք, որ «սելեսաոն» հաղթական գոլը խփել է մրցավարի կողմից ավելացված ժամանակում:

«Ընդմիջմանը ես խաղացողներին ասացի, որ պետք է համբերատար լինել, քանի որ վաղ թե ուշ մենք գոլ ենք խփելու։ Ամենակարևորը կառուցվածքը պահպանելն էր։ Մենք հասկանում ենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում և պետք է շարունակենք նույն ոգով։

Սկզբում մենք փորձում էինք առավելության հասնել դաշտի կենտրոնում և ճեղքել գծերը։ Դա չաշխատեց, քանի որ նրանք շատ խիտ էին պաշտպանվում։ Ընդմիջմանը մենք փոխեցինք մոտեցումը՝ մրցակցի տուգանային հրապարակ ավելի շատ ներթափանցելու նպատակով։ Սկսեցինք ավելի շատ փոխանցումներ կատարել եզրերից և ավելի լավ միանալ գրոհներին։ Սկզբում մեզ համար դժվար էր ազատ տարածություններ գտնել, բայց մենք շատ լավ լուծեցինք այդ խնդիրը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Նշենք, որ Մունդիալի 1/8 եզրափակչում Բրազիլիայի հավաքականն ուժերը կչափի Կոտ դ’Իվուար – Նորվեգիա զույգի հաղթողի հետ։

 
 
1/2744
bottom of page