top of page

Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU

  • 2 days ago
  • 1 min read


ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Ռոյթերսը մեջբերել է  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։

ԻՀՊԿ-ն պարզաբանել է, որ սա Սիրիկ և Քեշմ կղզիների վրա ԱՄՆ-ի հարվածների պատասխանն է։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավիահարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա ԱՄՆ-ի հարձակման», - նշվում է հրատարակության մեջ։

 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցի և հարևան Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակված իրանական բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցվել են։

«ԱՄՆ ուժերը հունիսի 5-ին խափանել են Հորմուզի նեղուցի և հարևան Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակված մի քանի իրանական բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հայտարարության մեջ։

 
 
1/2712
bottom of page