top of page

Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը․ Թրամփ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 5
  • 1 min read
ree

Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է  զորքերի դուրսբերմանը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հենց որ ՀԱՄԱՍ-ը հաստատի սա, անմիջապես ուժի մեջ կմտնի հրադադարը, կսկսվի պատանդների և գերիների փոխանակում, և մենք կստեղծենք պայմաններ նահանջի հաջորդ փուլի համար, որը մեզ կմոտեցնի այս 3,000-ամյա աղետի ավարտին։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար և մնացեք կապի մեջ:»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է 20 կետից բաղկացած խաղաղության պլան Գազայի համար՝ թշնամության ավարտի նպատակով։ Պլանը պահանջում է բոլոր իսրայելցի պատանդների ազատում՝ հրադադարի 72 ժամվա ընթացքում։

 
 
1/2378
bottom of page