Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումները
- 3 days ago
- 1 min read

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում հակամարտության ավարտի համար։
«Նախագահը խոսել է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ շփումների համար։ Նա նշել է, որ եռակողմ ձևաչափով որոշակի աշխատանք է կատարվել։ Եվ ասել է, որ մենք կողջունենք Միացյալ Նահանգների կողմից միջնորդական ջանքերի շարունակությունը»,- նշել է Պեսկովը։




















