Ռեալն ու Մանչեսթեր Սիթին ոչ-ոքի խաղացին, Արսենալն ու Բավարիան ևս չպարզեցին հաղթողին
- Investigative journalist

- Apr 10, 2024
- 1 min read

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման մեկնարկը բավականին գոլառատ ստացվեց․ արդեն երկրորդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սիլվան բացեց խաղի հաշիվը։ 10 րոպե անց տանտերերի կազմում նախ աչքի ընկավ Կամավինգան, իսկ ևս երկու րոպե անց՝ Ռոդրիգոն։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում 34 անընդմեջ տնային հանդիպումներում գոլ է խփում, ինչը ռեկորդային շարք է մրցաշարի պատմության մեջ: Ընդհանուր առմամբ, մադրիդյան գրանդն այդ հանդիպումներում 75 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։




















