top of page

ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ

Jul 9
1 min read


Խոշոր վթար է տեղի ունեցել ԱՄՆ Փայքսվիլ քաղաքում՝ երթուղային ավտոբուսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ABCհեռուստաալիքը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը բախվել է փողոցներից մեկի շենքին՝ միաժամանակ ջարդելով ևս յոթ ավտոմեքենա։ Վթարի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 28 մարդ, տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են։

 
 
1/2905
bottom of page