top of page

Շենգավիթի մի շարք հատվածների գազամատակարարումը կդադարեցվի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 28, 2024
  • 1 min read
ree

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի 4» ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։

Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

1/2428
bottom of page