Ոստիկանությունից ՄԻՊ-ին մանրամասն տեղեկատվություն չեն փոխանցել՝ «Զարյա 2», թե «Զարյա 3» են օգտագործել հավաքի ժամանակ
- Investigative journalist

- Jul 18, 2024
- 1 min read

«Հունիսի 12-ին հավաքի ժամանակ հատուկ միջոցների կիրառման հետ կապված կասկած եմ տեսել համաչափության պահպանման մասով, դրա համար սկսել ենք ուսումնասիրության ընթացակարգ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա հայտնեց, որ դիմել է ոստիկանություն, սակայն մանրամասն տեղեկատվություն չեն փոխանցել, թե ինչ միջոց են կիրառել՝ «Զարյա 2», թե «Զարյա 3» տեսակի նռնակներ։
Ա.Մանասյանը նշեց, որ չի կարող այս փուլում ասել, թե ինչու չեն փոխանցել, սպասում են ոստիկանության տեղեկատվությանը։




















