top of page

Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն. ՀՀ ԳՇ պետը խնդրեց «հող հանձնելու» մասին հարցադրում չանել

Սահմանազատումից հետո, այո՛, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններու, Զիված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատարաստ են իրենց առաջ դրված խնդիրը լուծել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա ևս մեկ անգամ խնդրեց իրեն «հող հանձնելու» մասին հարցադրում չանել։

«Ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում՝ տներ, տարածքներ, հողամասեր։ Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքները չեն»,-ասաց նա։

Իսկ թե ինչի՞ հիման վրա է պնդում՝ արձագանքեց. «Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտզների վրա»։

Թե ինչպե՞ս էին մարդիկ սեփականության վկայական ստացել՝ ասաց, որ հարցը պետք է ուղղել ՊԵԿ-ին, դա իրենց գործառույթը չի։

«Ես ունեմ քարտեզներ, որտեղ արտացոլված է  սահման, իսկ թե սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական անձն ունի՞ հողամս, տուն, կառույց, դա իմ գործառույթը չէ»,-ասաց ԳՇ պետը։

1/1817
bottom of page