top of page

Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 24, 2024
  • 1 min read
ree

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Այդ մասին հայտնում են նրա պաշտպանները․

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` մեր պաշտպանյալի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը։

Պաշտպաններ`

Վահե Եփրիկյան,Արամ Վարդևանյան»։

Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան իր բնակարանում։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ ձերբակալությանը նախորդել էր նրա բնակարանի խուզարկությունը: Ըստ փաստաբանի, դա տեղի է ունեցել «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»։

1/2380
bottom of page