top of page

«Իրավունք». Արսեն Թորոսյանը «երկար չի ձգի»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 5
  • 1 min read
ree

«Իրավունք» թերթը գրում է. «Որպես Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նորանշանակ նախարար` Արսեն Թորոսյանի առաջին շփումը լրագրողների հետ չստացվեց: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած նրա ճեպազրույցն ավարտվեց սպառնալիքով: Վերջինս, բորբոքված հարցերի տարափից, նախ մուննաթ եկավ. «Ունա՞կ եք լսելու, թե՞ չէ, երբ հարց եք տալիս, թույլ տվեք մինչեւ վերջ պատասխանեմ, թե չէ, չեմ անի ընդհանրապես»:

Իսկ երբ լրագրողները հորդորեցին չսպառնալ, հակադարձեց. «Կսպառնամ… դուք էլ էդ տոնով չխոսեք։ Շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց եւ հեռացավ։

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպը մեծ հրճվանքով են ընդունել թե՛ խորհրդարանական նախկին գործընկերները, թե՛ նախարարության նոր գործընկերները, բոլորը միաբերան պնդում են. «Երկար չի ձգի այս պաշտոնում եւս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2378
bottom of page