top of page

«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու. Վարդան Ղուկասյանը «վիզ է դրել»՝ Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել

  • 5 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։

Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։

Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում․ 25-րդն է։ Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։ Դրանից բացի՝ Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումներին մեծ աջակցություն է ունենում։

Նշենք, որ Ղուկասյանի ախոյան Մարտուն Գրիգորյանն էլ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» քաղաքական թիմին է աջակցելու եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Գյումրու աղբյուրների, մնալու է տեղի դաշնակցականների հույսին։ ՔՊ-ի հարցումներով էլ ամբողջ Հայաստանում ամենաքիչ աջակցությունն իրենք ունեն հենց Շիրակի մարզում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2626
bottom of page