top of page

«Ժողովուրդ». Դատական համակարգում խառն են. կրկին ժողով են հրավիրել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 11 hours ago
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին կրկին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։

Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն,նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով, Դատական դեպարտամենտը Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները մեկական թեկնածու կարող են առաջադրել։ Թեկնածուների կենսագրությունը եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

Ու մինչ թեկնածուները պատրաստվում են, դատական համակարգում սկսել են թեժ քննարկումները առ այն, որ թեկնածուների մեջ կան անձիք որոնք դատական համակարգից գաղափար չունեն ու ոլորտին չեն տիրապետում, իսկ թեկնածուներից ոմանց համար էլ արդեն զանգեր են հնչում՝ խնդրելով՝ «Ախպե՛ր ջան, մեր հարազատն է, ընտրես՝ անցնի»։

Արդյոք այս անգա՞մ էլ դատավորները կառաջնորդվեն կլանային շահերով եւ անձնական նախապատվություններով, թե՞ կընտրեն իրապես ոլորտային գործունեություն ծավալող եւ անաչառ մասնագետի, ցույց կտան առաջիկա Ընդհանուր ժողովի ընտրության արդյունքները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
bottom of page