top of page

Մենք չենք ասում, ԵՄ-ն է ասում, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել. Փաշինյան

Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարություն արցեի, որ մենք պատրաստ ենք ԵՄ-ին լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն կհամարի, ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ասվել է և հիմա մենք պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան մոտ կհամարի, դրանից հետո անենք հետևություններ: Սա կարևոր է նաև նրա համար, թե ՀՀ ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի: Բայց այս փուլում մենք պրոցեսը տեսնում ենք այսպես՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները ակտիվ փուլում են: Մենք չենք ասում, ԵՄ-ն է ասում, որ երբեք ՀՀ-ի հետ հարաբերություններն այսքան խորը և ամուր չեն եղել: Հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունները: Բայց այնպես չէ, որ մինչև հիմա մենք դրանց արտահայտությունները չենք ունեցել: Օրինակ՝ այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելը»,-նշեց նա:

bottom of page