top of page

Ե՞րբ կվերադարձվի Բերձորի գերեվարված բնակիչը․ մանրամասներ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:


«Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,- ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:


Ավելի վաղ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

 
 
1/2379
bottom of page