top of page

«Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր»․ ՀՖՖ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 6
  • 1 min read
ree

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են․ «Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:


Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:


Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:


Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»։

 
 
1/2377
bottom of page