Chanel-ի պայուսակով՝ շքեղ Porsche 911-ի ֆոնին․ Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը

Անահիտ Սիմոնյանն Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում շքեղ տեսք ունի։ Երգչուհի-դիզայները դեղին մինիզգեստով է, որը բաղկացած է մեծ վարդով տոպից ու կիսաշրջազգեստից։ Անահիտն իր կերպարն ամբողջացրել է Chanel-ի սեւ պայուսակով։ Երգչուհին լուսանկարվել է վառ կանաչ Porsche 911 ավտոմեքենայի ֆոնին։
«Ցանկացած պահի մենք ունենք երկու տարբերակ՝ ընդառաջ գնալ աճին, կամ վերադառնալ անվտանգ վայր»,-ռուսերենով մեկնաբանել է երգչուհին՝ նշելով, որ ֆոտոշարքն իրականացրել է alien_photo_ի հետ։ Հավելենք, որ Անահիտը վերջին շրջանում իր մասնագիտությունների շարքում ավելացրել է եւս մեկը։ Նա առաջին անգամ հանդես է գալիս, որպես դերասանուհի, եւ այժմ նկարահանվում է «Բախում» հեռուստասերիալում։