top of page

Այսօր մի փոքր լարված օր է սպասվում․ դեկտեմբերի 11-ի աստղագուշակ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Խոյ՝ Եթե սիրելիի հետ հարաբերությունները վատանան, կրակը չթեժացնեք, ավելի լավ է ոչինչ չձեռնարկեք, ամեն ինչ իքնաբերաբար կհանդարտվի:

Ցուլ՝ Աջ ու ձախ խոստումներ մի շռայլեք, քանի որ հնարավոր է չկարողանանք կատարել ու ամոթով մնաք: Արեք այն, ինչ ձեր ուժերի ներածին չափով է:

Երկվորյակ՝ Այսօր հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Հնարավոր է երեկոյան զբոսանք ընկերների հետ, որի ընթացքում կհանդիպեք հին ընկերոջ, որը մինչև հիմա ձեր հանդեպ անտարբեր չէ:

Խեցգետին՝ Այսօր ձեզ մի տեսակ ծույլ կզգաք, ոչինչ անելու տրամադրված չեք լինի: Մի հակառակվեք ինքներդ ձեզ ու հանգստացեք, դուք դրան արժանի եք:

Առյուծ՝ Դժվարությունները, որոնք կունենաք անձնական կյանքում, կարտացոլվեն նաև աշխատանքում: Դուք հնարավոր է մի փոքր թերանաք գործում:

Կույս՝ Մի վախեցեք դժվարություններից, որոնք ձեզ սպասում են հետագայում: Դուք ի զորու եք հաղթահարել դրանք բոլորը:

Կշեռք՝ Կյանքի սովորական ռիթմը կխախտի ինչ-որ հաճելի իրադարձություն՝ կապված ձեր անձնական կյանքի հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների:

Կարիճ՝ Աշխատավայրում ամեն ինչ իդեալական է, ինչը չես ասի անձնական կյանքի հետ կապված: Որոշ անախորժություններ են սպասվում: Աղեղնավոր՝ Աշխատավայրում այսօր դուք ուղղակի կփայլեք, դուք ձեզ լավագույն լույսի ներքո կցուցադրեք, ղեկավարությունը դա կգնահատի:

Այծեղջյուր՝ Այսօր մի փոքր լարված օր է սպասվում, ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես պլանավորել եք, բայց մի սրտնեղեք, դա ժամանակի հարց է:

Ջրհոս՝ Ընկերների հետ հաճելի հանդիպում կանցկացնեք, նրանց վաղուց չեք տեսել ու շատ եք կարոտել:

Ձկներ՝ Այսօր փորձեք ինտրիգների մեջ չներքաշվել, դուք ազնիվ եք, պատմության վերջում մեղավորը հենց դուք դուրս կգաք:


1/2383
bottom of page