top of page

Այսօր հաջող օր է չիրականացած ծրագրերն իրականացնելու համար․ դեկտեմբերի 2-ի աստղագուշակ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Խոյ՝ Անձնական կյանքում որոշ թյուրիմացություններ կլինեն, որոնք կբարդացնեն ձեր կյանքը: Նեգատիվ էներգիան կազդի նաև գործի, աշխատանքի վրա:

Ցուլ՝ Սիրային հարցերի շուրջ մտածելու լավագույն օրը չէ: Սիրելիի հետ զրույցը կարող է իր հետ նոր, ձեզ համար անցանկալի բացահայտումներ բերել, ամեն դեպքում եթե որոշել զրուցել, չնեղսրտեք:


Երկվորյակ՝ Առևտրի ոլորտում աշխատող Երկվորյակների համար հաջող օր է: Փորձեք ձեր մտքերով չկիսվել ուրիշների հետ:


Խեցգետին՝ Կարիերայի մասին մտածելու համար հաջող օր չէ: Փորձեք ավելի շատ կենտրոնանալ ընտանեկան հարցերի ու դրանց լուծումների վրա:


Առյուծ՝ Փորձեք կառավարել ձեր զգացմունքները, զգացմունքային պոռթկումները կվնասեն ձեր կարիերան, ապագան, առողջությունը:


Կույս՝ Աշխատավյրում մի փոքր կհապաղեք, ինչը կզայրացնի դիմացիններին, քանի որ նրանց գործը կախված է ձեզնից, փորձեք ավելի կազմակերպված լինել:


Կշեռք՝ Սիրային հարցերում ամեն ինչ գերազանց է, ինչը դրական է ազդում ձեր աշխատունակության վրա և դուք ցանկալի արդյունքներ եք գրանցում:


Կարիճ՝ Այնքան էլ հաջող օր չէ: Ընտանեկան կոնֆլիկտներ, թյուրիմացություն աշխատավայրում վեճ սիրելիի հետ: Բայց սա միայն օրվա առաջին կեսը, 2-րդ կեսը ձեզ համար շատ հաջող կդասավորվի:


Աղեղնավոր՝ Աստղերի դասավորությունը ձեզ համար շատ բարենպաստ է բոլոր ասպարեզներում: Աշխատավայրում սպասվում է պաշտոնի բարձրացում:


Այծեղջյուր՝ Դուք զգում եք, որ ձեր համբերությունը հատել է, դուք չեք կարողանում լեզու գտնել ոչ մեկի հետ, այո դուք իսկապես հոգնած եք, օգտագործեք այս հանգստյան օրերը մի մի տեղ գնացեք հանգստանալու:


Ջրհոս՝ Այսօր հաջող օր է չիրականացած ծրագրերն իրականացնելու համար: Համառ եղեք, ետ մի կանգնեք ձեր նպատակներից:


Ձկներ՝ Կասկածների, մտահոգությունների ու անվստահությունների օր է: Կասկածները ձեզ տանջում են ամեն հարցում, հատկապես զուգընկերոջ հետ կապված որոշ հարցերում, բայց այդ ամենը ձեր երևակայության արդյունքն է:

bottom of page