top of page

Աշխարհի ամենագեղեցիկ գյուղերը (լուսանկարներ)

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

Lույսերով ու մարդկանցով ողողված քաղաքները զվարճանքի հիանալի վայր են, սակայն փոքր գյուղերն ու գյուղաքաղաքներն էլ ավելի գեղեցիկ և հարմար են յուրահատուկ հանգստի համար:


Աշխարհի տարբեր անկյուններում կարելի է գտնել գողտրիկ գյուղեր, որտեղ կարելի է անցկացնել հետաքրքիր և տարբերվող հանգիստ: Այսօր Ձեզ համար առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:

  1. Հոբիթոն, Նոր Զելանդիա

Արհեստական գյուղ՝ ստեղծված «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար: նկարահանումներից հետո, սակայն, որոշվել է «գյուղը» դարձնել զբոսաշրջության վայր:

ree

2. Չինկվե-Տերրե, Իտալիա

Իտալիայի ազգային պարկն իր մեջ ներառում է ձեռակերտ տեռասաներ և հինգ ոչ մեծ բնակավայրեր Լիգուրիա մարզի Սպեցիա գավառում։ Տարածքը գտնվում է Ռիվիերայի արևելյան կողմում: Տեղական հուշարձանները միջնադարի կառույցներ են, 1997 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

ree

3. Հալշտատ, Ավստրիա

Հալշտատի աղի հանքերն ամենահինն են Եվրոպայում, շահագործվում են ավելի քան 3000 տարի։ Բնակավայրի մասին տեղեկություններ գրավոր աղբյուրներում հայտնվել են 1311 թվականին։ 2012-ին Գուանդուն նահանգի Լոյան քաղաքում Մինիմետալս հանքարդյունաբերական և մետաղների ընկերությունը կառուցել է գյուղի կրկնօրինակը։ Շինարարությունը կազմել է մոտավորապես 700-940 միլիոն ԱՄՆ դոլլար։

ree

4. Օյա, Հունաստան

Փոքր քաղաք և նախկին համայնք՝ Հունաստանի Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայում, Կիլադների մաս կազմող Սանտորինի կղզու վրա: Օյան նախկինում հայտնի է եղել Ապանո Մերիա անվանմամբ: Հին Հունաստանում Օյան եղել է Հին Թիրայի գլխավոր նավահանգիստներից մեկն, ունեցել է առևտրական կարևոր նշանակություն:

ree

5. Փոփայ, Մալթայի

Դանիական գյուղը 1930-ական թվականներին բնորոշ ոճով կառուցված ձկնորսական ավան է Սվիթհեյվեն անվանմամբ։

ree

6. Շիրակավա-գո և Գոկայամա, Ճապոնիա

Համաշխարհային ժառանգության կառույցներ Ճապոնիայի Գիֆու և Տոյամա պրեֆեկտուրաները գտնվում են Հոնսյու կղզու դժվար հասանելի և լեռնային մասում: Նախկինում ձմռանն այս շրջանը հաճախ էր կտրված լինում մնացյալ Ճապոնիայից։ Պատմական գյուղերը տեղակայված են Սյոգավա գետի հովտում՝ շրջապատված Չուբու լեռներով։

ree

7. Քուա Վան, Վիետնամ

Գեղատեսիլ ձկնորսական գյուղ՝ Վիետնամում: Սա ամենամեծ ձկնորսական լողացող գյուղերից մեկն է, որը գտնվում է հիասքանչ Հալոնգ ծովածոցի ջրերում:

ree

8. Ալբեռոբելլո, Իտալիա

Համայնք՝ իտալական Ապուլիա մարզի Բարի գավառում, որը հայտնի է տրուլլո կոչվող ինքնատիպ շինություններով։ Դրանք 1996-ից ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

ree

9. Խուսկար, Իսպանիա

Գտնվում է Մալագա պրովինցիայում․ գունավոր կտուրներով, տարբերվող հանգստի վայր՝ աշխարհի անկյուններից մեկում:

ree

10. Իվուար, Ֆրանսիա

Միջնադարյան գողտրիկ Իվուար գյուղը գտնվում է Ժնև լճի ֆրանսիական ափին։ Այստեղ ամեն ինչ կոմպակտ է և աներևակայելի գեղեցիկ․ միջնադարյան ճարտարապետություն, նեղ փողոցներ, գունագեղ հուշանվերների խանութներ, տեղական ռեստորաններ և ընդամենը 5 հյուրանոց, որտեղ զբոսաշրջիկներ են գալիս ամբողջ աշխարհից:

ree

 
 
1/2384
bottom of page