Հայազգի Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ
- Nov 20, 2022
- 1 min read

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական բաժնի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը։ Այս մասին հայտնի է դարձել ՌՊԼ ընդհանուր ժողովի ժամանակ։
Ինչպես գրում է life.ru-ն, որոշումն ընդունվել է միաձայն՝ հանդիպման բոլոր մասնակիցների կողմից։ Այսպիսով, Խաչատուրյանցն ընտրվել է ՌՊԼ ղեկավար առաջիկա հինգ տարվա համար։




















