top of page

Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ադրբեջանը զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, պարբերաբար հարձակվում և սպանում է մեր զինվորներին, ՀՀ Զինված ուժերը գտնվում են պատմական նվազագույն մարտունակության պայմաններում, մինչ օրս չի տրվել 44-օրյա պատերազմի քաղաքական և ռազմական գնահատական, ՀՀ Զինված ուժերի բարեփոխման ծրագիր գոյություն չունի: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հանձնառության շրջանակներում անգրագետ օրինագծով փակում է «Ղազինյանի թեման»:

Տորիչելյան դատարկություն և անմարդկային անբարոյականություն»։

 
 
1/2380
bottom of page