top of page

Անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով արքայազնը դատարանի առաջ կկանգնի

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, ԱՄՆ-ում դատարանի առաջ կկանգնի անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․ Նյու Յորքում դատարանը հրաժարվել է մերժել նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցը. հայտնում է BBC-ն։


Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն Յորքի արքայազնին մեղադրում է, որ նա մի քանի անգամ իր հետ սեռական կապի մեջ է մտել իր կամքին հակառակ, երբ ինքը 17 տարեկան է եղել։ Ընդ որում, արքայազնի դեմ քրեական գործ հարուցված չէ։ Նախորդ տարի Էնդրյուն կտրականապես հերքում էր Ջուֆրեի մեղադրանքները։ 2021թ․-ի հոկտեմբերին ամերկիյան դատարանը նրան պարտավորեցրել է ատենակալների առաջ ցուցմունք տալ։

 
 
1/2383
bottom of page