top of page

Արքայազն Հարրին գաղտնի բանակցում է հոր հետ․ ինչ սպասել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Արքայազն Հարրին գաղտնի բանակցություններ է սկսել հոր՝ արքայազն Չարլզի հետ՝ բրիտանական արքայական ընտանիքի հետ հաշտվելու համար։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հաղորդման, նա կապ է հաստատել հոր հետ եւ փորձել պայմանավորվել «գաղտնի բանակցությունների շուրջ»՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոբելյանին ընդառաջ եղած խնդիրները հարթելու համար։


Հիշեցնենք, որ այս տարի լրանում է թագուհու գահակալության 70-ամյա հոբելյանը։ Պարբերականը նկատում է, որ արքայազներ Չարլզի եւ Հարրիի հարաբերություններում սկսվել է որոշակի ջերմացում եւ նրանք սկսել են շփվել տեսակապային եղանակով։ Պարբերականը նաեւ հայտնում է, որ կա տպավորություն, որ արքայազն Հարրին ուզում է վերադառնա իր ընտանեկան շրջանակ եւ ավելի մոտ լինել թագավորական ընտանիքին։



 
 
1/2383
bottom of page