top of page

Հայկական ծագումով Պատրիկ Բեթ-Դեյվիդը՝ «ԶԼՄ-ների աշխարհում ամենաազդեցիկ մարդը» ցուցակում

  • Jan 5, 2024
  • 1 min read

Հայկական և ասորական ծագումով ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդն ընդգրկվել է Mediaite-ի «Աշխարհի ամենաազդեցիկ մարդը՝ ԶԼՄ-ների աշխարհում» խորագիրը կրող ցուցակում, տեղեկանում ենք mediaite.com-ից։ Նա առաջին անգամն է հայտնվել ցուցակում, որում ընդգրկվել են ամերիկացի լրագրող, գրող և հաղորդավար Անդերսոն Քուպերը, գործարար, գյուտարար Իլոն Մասկը։ Նա զբաղեցրել է ցուցակի 70-րդ հորիզոնականը։ Նա «PBD podcast»-ի հեղինակն է, որտեղ հրավիրում է հայտնի հյուրերի ու զրուցում տարբեր թեմաներից։ «Բեթ-Դեյվիդը գիտի՝ ինչպես գրավել հետաքրքիր հյուրերին և ստիպել նրանց հետաքրքիր բաներ ասել: Նա մեծ լսարան է հավաքել YouTube-ում, որտեղ նրա շոուն ունի 1,5 միլիոն բաժանորդ, իսկ տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ»,-գրել է Mediaite-ը։



Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/entertainment/698532/


© 2024 Armenia Today

1/2548
bottom of page