Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմեն Գևորգյանին՝ ՀՀ պետական սահմանը հատելը չթույլատրելու առթիվ դեռևս երկու տարի առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ ներկայացված հաղորդումը վերացական է, չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին։




















