Գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու․ Աշոտյան
- Nov 20, 2022
- 1 min read

Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այս գործընթացի կործանարար ռիսկերի շատ է խոսվել։
Ըսկ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստերի կարևոր տարբերությունը միայն ընգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու։
Դատեք ինքներդ»,-գրել է Աշոտյանն ու հրապարակել հայերեն, անգլերեն ու ռուսերեն տեքստերը:




















