top of page

Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի․ Տիգրան Աբրահամյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։


«Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի և այդ թեմայով հետաքրքրված կողմերը կարող են խոսել Ռուսաստանի հետ, իսկ արցախցիներին բաց տեքստով ասեց՝ ով, ինչպես կարող է թող «իր գլխի ճարը տեսնի»։


Որքան էլ փաշինյանական իշխանությունը ճարպկորեն դուրս է մղում Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու պարզապես հայի տեսակի պահպանությամբ և այս տարածաշրջանում գոյությամբ շահագրգիռ բոլոր հայերի խնդիրը պետք է լինի Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների գոյության կռիվը պահել համահայկական օրակարգում ու ճանապարհներ փնտրել 3 տասնամյակ առաջ հռչակված մեր ծրագրերի և նպատակների իրագործմանը։


Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի՝ ինչ էլ լինի, ով էլ իշխանության լինի։


Եվ ամենակարևորը՝ համընդհանուր ջանքերով, համահայկական ռեսուրսների մոբիլիզիացիայով պետք է սահմանել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու շարժվել այդ տրամաբանության ներքո»։



 
 
bottom of page