top of page

Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է. Մելիքյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է․


«Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է իրականու՛մ կատարվում Արցախում։

Ճիշտ է, Արցախյան կապերի շնորհիվ ես տիրապետում եմ մի քիչ ավել տեղեկատվության, քան հասանելի է լայն հանրությանը, սակայն չեմ փորձի ինձ դնել խորագետի տեղ ու անկեղծ կխոստովանեմ. ամեն ինչ չէ, որ ինձ հասկանալի է։

Այնուհանդերձ, ինձ իրավունք կվերապահեմ մի քանի դրույթներ ձևակերպել.

1) Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է։ Թերևս բացառություն է «23,65%-ը»։

2) Հակադրությունը իրական է, այլ ոչ թե «թատերական»։

3) Արցախահայության ճնշող մեծամասնությունը (թերևս 99 և ավել %-ը) քաջ գիտակցում է, որ կապիտուլյանտը վերածվել է թշնամու գործակատարի ու կամակատարի։

Արթնացման այս գործընթացը ողջունում եմ՝ չնայած առանցքային որոշ դերակատարների նկատմամբ ունեցածս կոշտ «հարցերին»»։

 
 
bottom of page