top of page

Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 1, 2024
  • 1 min read
ree

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։

Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին՝ Մադրիդում։ Սկիզբը՝ 23։00։

1/2381
bottom of page