top of page

Apple-ի ավտոմեքենան հատուկ պրոցեսոր կունենա

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Apple-ի առաջին ավտոմեքենան կունենա նեյրոցանցերի վրա հիմնված հատուկ պրոցեսոր՝ երթեւեկի ժամանակ արագ որոշում ընդունելու համար, տեղեկացնում է iDrop News պարբերականը։


Պարբերականի լրագրողներն ուշադրություն են դարձրել Apple-ի գյուտին, որը պատենտավորվել է ընկերության արհեստական բանականության բաժնի ինժեներների կողմից։ Մասնագետներն առաջարկել են անօդաչու մեքենայում տեղադրել հատուկ պրոցեսոր, որը կվերլուծի ներմուծվող ինֆորմացիան նեյրոցանցերի օգնությամբ։


Պատենտի նկարագրության մեջ ասվում է, որ անօդաչու մեքենաներում տեղադրված ներկայիս պրոցեսորները ի վիճակի չեն օպերատիվ կերպով մշակել տեսախցիկների եւ սենսորների տվյալները, ինչպես նաեւ չեն կարողանում արագ եւ ճիշտ որոշում կայացնել ճանապարհներին։ Հեղինակների կարծիքով՝ ավտոմեքենան պետք է առաջարկի մանեւրի մի քանի տարբերակներ, հաշվարկի դրանք եւ ընտրի առավել արդյունավետն ու անվտանգը։ Apple-ի ինժեներները կարծում են, որ հատուկ պրոցեսորը պետք է ունենա ինքնուսուցման գործառույթ, այսինքն՝ մեքենան մշտապես բարելավելու է անօդաչու կառավարման որակը։

1/2382
bottom of page