Apple-ը Հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը հաստատել է
- Nov 20, 2022
- 1 min read

Apple-ը սկսել է էլեկտրոնային փոստով զգուշացնող նամակներ ուղարկել հայաստանցի այն բաժանորդների, որոնք «Pegasus» ծրագրի զոհեր են դարձել. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Վի Իքս Սոֆթ» ընկերության տեղեկատվական անվտանգության գլխավոր աշխատակից Ռուբեն Մուրադյանը։
«Անցած գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ էլ. փոստով ստացել է նման նամակ»,- գրել է նա։
Apple-ն այսօր հայց է ներկայացրել NSO Group-ի և նրա մայր ընկերության դեմ՝ պատասխանատվության ենթարկելու Apple-ի օգտատերերի հսկողության և թիրախավորման համար: Ըստ Apple-ի բողոքում առկա տեղեկությունների, NSO Group-ը վարակել է զոհ դարձած մարդկանց սարքերը իր Pegasus լրտեսող ծրագրերով: Apple-ը նաև պահանջում է մշտական արգելք NSO Group-ի ցանկացած ծրագրի, ծառայությունների կամ սարքերի համար։ Նշենք, NSO Group-ը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն պետական մարմիններին կանխել ու հետաքննել ահաբեկչություններն ու փրկել մարդկանց կյանքեր։
Apple-ը խոստացել է նման ծրագրի հայտնաբերման դեպքում տեղեկացնել տուժած օգտատերերին։




















