top of page

Արմեն Պետրոսյանը հայտնել է իր եւ Անի Երանյանի նոր համագործակցության մասին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 16, 2024
  • 1 min read
ree

Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը ինստագրամյան իր էջում հայտնել է, որ շուտով Անի Երանյանի հետ նոր համագործակցություն է սպասվում։ 


«Սկսեցինք մեր նոր հաղորդումը` Travel Time with Ani and Mench (Ճամփորդության ժամ՝ Անիի ու Մենչի հետ․ խմբ․)»,-Անիի եւ ստեղծագործական թիմի հետ համատեղ լուսանկարին կից գրել է Մենչը։ Պրոդյուսրը նաեւ հավելել է, որ  հաղորդումը հասանելի կլինի մարտ ամսից։ Անին եւս Բըրբանքի օդանավակայանից հրապարակումներ է արել։ Դերասանուհու էջից պարզ է դառնում, որ հաղորդման առաջին կանգառը Սոլթ Լեյք Սիթին է։ 



Հավելենք, որ Անի Երանյանն ու Արմեն Պետրոսյանը երկար տարիներ համագործակցել են հայկական եթերում կուլտային դարձած «Ֆուլ Հաուս» սիթքոմի շուրջ։ 

1/2453
bottom of page