top of page

Առաջիկա տարիներին Անգլիայում կստեղծվեն էլեկտրական մեքենաների հարյուր հազարավոր լիցքավորման կայաններ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Առաջիկա տարիներին Անգլիայում կստեղծվեն էլեկտրական մեքենաների հարյուր հազարավոր լիցքավորման կայաններ. այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:


Այս պահին խոսքը Անգլիայի մասին է, որտեղ ապրում է Մեծ Բրիտանիայի բնակչության 85%-ը։ Մնացած Միացյալ Թագավորությունը՝ Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան, պատասխանատվություն են կրում իրենց տարածքում շինարարական նորմերի և կանոնների ոլորտում ստանդարտների որոշման համար: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, շատ հաճախ Անգլիայում կիրառվող միջոցները տարածվում են ամբողջ թագավորության վրա։


Կառավարությունը խոստանում է, որ առաջիկա տասնամյակներին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա կանաչ արդյունաբերական հեղափոխություն, որը կստեղծի 440 հազար աշխատատեղ, խթան կհաղորդի ազգային տնտեսության զարգացմանը, կբարելավի բնապահպանական իրավիճակը Միացյալ Թագավորությունում և կբարձրացնի մրցունակությունը։

 
 
1/2384
bottom of page