top of page

Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը. Ղազինյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Անդրանիկ Քոչարյանին որ տեսնեք, հարցրեք. եթե «Հայաստան» խմբակցությունը Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, ապա Հանձնաժողովի արտահերթ նիստն ի՞նչ օրակարգով էր հրավիրվել և ի՞նչ որոշման նախագիծ է դրվել օրակարգի հիմքում:


ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում Հանձնաժողովի արտահերթ նիստ ՉԷՐ ԿԱՐՈՂ հրավիրվել՝ օրակարգի բացակայության և որոշման նախագծի բացակայության հիմքով:

Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը»:




 
 
1/2382
bottom of page