ԱՄՆ-ում սպանել են հայտնի ռեփերին
- Nov 20, 2022
- 1 min read

Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքում սպանել են ամերիկացի ռեփեր Յանգ Դոլֆին (իսկական անունը՝ Ադոլֆ Ռոբերտ Թորթոն կրտսեր), հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Ոստիկանության տեղեկություններով՝ երաժիշտը գնումներ կատարելիս է եղել տեղի խանութներից մեկում, երբ նրան է մոտեցել անծանոթ մեքենա, որից կրակահերթ են արձակել։
TMZ-ի հաղորդմամբ՝ 2017թ․-ին ռեփերի նկատմամբ արդեն իսկ մահափորձ է կատարվել։ Նրա ուղղությամբ կրակոց էին արձակվել Լոս Անջելեսի խանութներից մեկի մոտակայքում։ Ռեփերին ծայրահեղ վիճակում հիվանդանոց էին հասցրել։ Նա երեք հրազենային վիրավորում էր ստացել, երկու շաբաթ անց դուրս գրվել հիվանդանոցից։




















