Ինչպե՞ս նվերներ ընտրել և ինչ նվիրել Ամանորին
- Nov 20, 2022
- 2 min read

Նոր տարին ընտանեկան տոն է, որին ամեն տարի անհամբերությամբ սպասում են շատերը: Ջերմ խոսքերից, բարեմաղթանքներից, ընտանեկան ընթրիքից ու տոնածառից բացի, Ամանորը պետք է առանձնանա յուրահատուկ նվերներով։
Ամանորին բոլորն էլ սիրում են նվերներ տալ և ստանալ։ Եվ միևնույն ժամանակ, բոլորին էլ տանջում է այն հարցը, թե ի՞նչ կարելի է նվիրել մտերիմներին Ամանորի կապակցությամբ։
Նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել առարկայի օրիգինալությունը, շքեղ տեսքը: Պետք է զինվել համբերությամբ, որպեսզի գտնեք այնպիսի նվեր, որն իր մեջ կհամատեղի էլեգանտությունը, օրիգինալությունը և նրբաճաշակությունը:
Եթե խոսքը սիրելի աղջկա կամ կնոջ մասին է, 2022-ի Ամանորին անթերի նվեր կլինի զարդը: Այդպիսի նվերը կնոջը կբերի երջանկություն, իսկ նվիրողին՝ նյութական հաջողություն:
Եթե սիրած տղայի կամ ամուսնու համար եք նվեր ընտրում, նվիրեք նրա հոբբիին համապատասխան մի բան։ Եթե սիրում է նկարել, վրձիններ ու ներկ նվիրեք, թող նա սիրած գործով զբաղվի։
Հիշեք, որ տղամարդիկ կանանցից ոչ պակաս սիրում են որակյալ խնամքի միջոցներ ու նորաձև հագուստ։
Կարելի է նվիրել նաև կաշվե դրամապանակ, իհարկե, չմոռանաք մեջը դրամ դնել:
Երեխաների հարցն ամենահեշտն է՝ նրանք միշտ նախընտրում են խաղալիքներ։
Գործընկերներին, ծանոթներին ու ընկերներին կարելի է հուշանվերներ տալ, ինչպես նաև շոկոլադ, տորթ։
Դիմացինին երջանկացնելու ձգտումը և լավագույն մաղթանքները կարող են շքեղ և անգնահատելի դարձնել յուրաքանչյուր նվեր։
Նվեր ընտրելիս չմոռանաք հաշվի առնել դիմացինի նախասիրությունները։ Մարդիկ գնահատում և հաճույքով են օգտագործում նաև նվեր քարտերն ու հանգստյան փաթեթները։
Հիմնական Ամանորյա նվերներ 2022-ի համար
Տաք իրեր․ շարֆեր, ձեռնոցներ, գուլպաներ, գլխարկներ, տերրիզանման զգեստներ: Ձմռան ցուրտ երեկոները նրանք ջերմացնում և հիշեցնում են ձեզ, թե ով է նվիրել այս մեղմ նվերը:
Խոհանոցային պարագաներ․ բաժակներ, գինու բաժակներ, թեյի բաժակներ, ափսեներ, թեյնիկ, թավա, կաթսա, ձեռնոցներ, գոգնոցներ: Իդեալում ՝ գտնել արհեստականորեն պատրաստված ձեռագործ ամանեղեն:
Կենցաղային տեխնիկա. բլենդեր, մինի բլենդեր, տոստեր, ջրազրկող (չորանոց), պտուտակային հյութեղաճզմիչ, էլեկտրական յուղի մամլիչ, մուլտիկաթսա, վառարան, խոհանոցային կշեռքներ (ապրանքների կշռման համար, ոչ թե անձի):
Կոսմետիկ հավաքածուներ․ տոներից առաջ նրանց արդեն վաճառում են հավաքածուների տեսքով և հարկավոր չէ հավաքել ինքնուրույն: Բաղկացած է օճառներից, շամպուններից, բալզամներից, քսուքներից: Տղամարդկանց կարելի է նվիրել ածելու կոսմետիկ հավաքածու,սափրվելու քսուքներ։
Օրիգինալ նվերներ
Գրքերի տեսքով պահոց `արժեքավոր իրեր պահելու համար;
3 D լամպ ՝ յուրօրինակ ձևով, որը խորհրդանշում է մարդկային կիրքը: Օրինակ ՝ էլեկտրոնային կիթառի, գլոբուսի, Էյֆելյան աշտարակի, սրտի տեսքով: Կարող եք նաև ձեռք բերել 3 D լամպ `2022-ի խորհրդանիշի տեսքով.
Թանկ նվերներ 2022 թվականի համար
Զարդեր, ոսկյա իրեր: Թանկարժեք իրերը միշտ էլ ամենացանկալին են: Աղջիկների համար, ադամանդներ, վզնոցներ, ականջողներ, մատանիներ, ապարանջաններ, բրոշ: Տղամարդկանց համար նորաձև ճարմանդներ կամ թանկարժեք ժամացույցներ:
Ինչ պետք չէ նվիրել 2022 թվականին
Անպետք իրեր։ Դրանք պետք է որևէ նպատակ ունենան և ինչ-որ կերպ կիրառվեն: Եթե ոչ, ապա պետք չէ գնել:
Չափազանց թանկ, խայտաբղետ գույներով նվերներ։
Օծանելիք. նվերի համար այնքան էլ լավ տարբերակ չէ: Քանի որ դժվար է կռահել մարդու նախասիրությունները միայն այն դեպքում, եթե դու նրան շատ լավ չես ճանաչում:




















