Երբեք չհնացող Ամանորյա 5 լավագույն երգերը
- Nov 20, 2022
- 1 min read

Էլ ինչ տոներ առանց տոնական ու թեմատիկ երգերի։ Այս շրջանում գովազդներում կամ Ամանորին ու Սուրբ Ծննդին նվիրված ֆիլմերում անընդհատ հնչում են նույն երգերը, որոնք ոմանց կարող են հոգնեցնել, ոմանց մոտ էլ՝ հաճելի հուշեր արթնացնել: Դրանցից է, օրինակ՝ «Happy New Year»-ը:
Այս երգն ավելի քան 40 տարեկան է: Շվեդական հայտնի ABBA խումբն այն թողարկել է 1980 թ. «Super Trouper» ալբոմում:
«Jingle Bells»
Ամերիկյան ամենահայտնի երգերից է: Այն գրել է երաժիշտ Ջեյմզ Լորդ Փիերփոնթը: Առաջին անգամ հնչել է 1857 թ.: Սկզբում այն ոչ մի կապ չի ունեցել Սուրբ Ծննդի հետ: Թողարկվել է աշնանը եւ նվիրված է եղել Գոհաբանության օրվան, սակայն հետագա սերունդներն այն կապել են հենց Սուրբ Ծննդի հետ:
«Last Christmas»
Անգլիական «Wham!» դուետի երգը թողարկվել է 1984 թ.: Այն գրել է դուետի անդամ Ջորջ Մայքլը: Երգը «քավր» տարբերակով ներկայացրել են բազմաթիվ երգիչներ
«Rockin' Around the Christmas Tree»
Այս երգը թողարկվել է 1958 թ: Հեղինակը Ջոնի Մարքսն է: Այն առաջինը կատարել է Բրենդա Լինն: Հետագայում երգը ներկայացրել են նաեւ բազմաթիվ այլ երգիչներ: 2008 թ.՝ երգի 50-ամյակին, արդեն վաճառված է եղել դրա 25 մլն օրինակ:
«All I Want for Christmas Is You»
Մրայա Քերիի երգը նույնպես նոր չէ: Այն թողարկվել է 1994 թ. «Merry Christmas» ալբոմում: Սիրային ստեղծագործություն է, որում նա իր սիրելիին ասում է, որ Սուրբ Ծննդին բացի նրանից, իրեն ոչինչ պետք չէ:




















