top of page

«Ալաշկերտ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:


«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։


«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչն էր։ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։


46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 թթ. ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։

 
 
1/2383
bottom of page