top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Շուշիի մոտ Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից սպանելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ասել է. «Ինչ վերաբերում է միջադեպին, ապա սա հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքն է։ Հայկական կողմի հայտարարություններում նշվում է, որ նոյեմբերի 8-ին այդ անձինք իբր զբաղվել են Խանքենդի-Շուշա (Ստեփանակերտ-Շուշի) ավտոճանապարհի մոտ ջրամատակարարման գծի վերանորոգմամբ։


Նշեմ, որ սովորաբար այս տարածքում որևէ աշխատանք կատարելուց առաջ ռուս խաղաղապահները տեղեկացվում են այս մասին, և աշխատանքներն իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ։ Այս անգամ ռուս խաղաղապահներին ոչ մի տեղեկություն չի տրվել, և նրանք չեն մասնակցել աշխատանքային գործընթացին։ Իհարկե, սա լուրջ հարցեր է առաջացնում»:


Նա հիշեցրել է, որ այդ օրը Շուշիում տեղի է ունեցել միջոցառում՝ Ադրբեջանի նախագահի և պետական այրերի մասնակցությամբ։


«Ինչպես գիտեք, նման դեպքերում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում։ Իմանալով դա՝ տարածքին մոտ գտնվող կետում ջրամատակարարման գծի վերանորոգումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական կողմը միտումնավոր է ձգտում սրել իրավիճակը»,-ասել է Աբդուլաևան:

1/2379
bottom of page