top of page

Ադրբեջանցի 4 բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են ավելի քան 10 միլիոն մանաթի (շուրջ 5.8 միլիոն դոլար) յուրացման կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Ըստ հրապարակումների՝ Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։


Ենթադրվում է, որ զինծառայողները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության իրականացրած գործողության ժամանակ:

1/2377
bottom of page