Աճել է Windows-ը կոտրելու դեպքերի թիվը` համակարգի խոցելիության պատճառով
- Nov 20, 2022
- 1 min read

Աճել է Windows-ը կոտրելու դեպքերի թիվը` համակարգի խոցելիության պատճառով, որը հեռացվել էր ինը տարի առաջ: Այդ մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Wired պարբերականը:
ZLoader-ի մի շարք վնասակար ծրագրերի օգնությամբ հաքերային հարձակման ավելի հաճախակի դեպքերը հայտնաբերել են Check Point Research-ի փորձագետները: Վնասակար ծրագրային ապահովումն օգտագործվում է հաքերների կողմից՝ գաղտնի տվյալների գողացման եւ փողերի շորթման նպատակով հարձակումների համար: Փորձագետները նկատել են, որ կիբերհանցագործներն սկսել են կոտրել համակարգիչները DLL գրադարաններում խոցելիության միջոցով, որը շտկվել էր 2013 թվականին:
Փորձագետները նշել են, որ այս խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին օրինական ծրագրային ապահովում օգտագործել, որն ունի Microsoft-ի թվային ստորագրությունը: Սակայն նրանք ծրագրին վիրուս են ավելացնում, որն անվտանգության համակարգերը չեն նկատում թվային ստորագրության առկայության պատճառով։
«Երբ տեսնում ենք Microsoft-ի ստորագրված ֆայլը, ինչպիսին DLL-ն է, մենք գրեթե վստահ ենք, որ կարող ենք վստահել դրան: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա միշտ չէ, որ այդպես է», - ասում է Check Point Research-ի փորձագետ Կոբի Էյզենկրաֆտը: Մասնագետի խոսքով՝ խնդիրն այն է, որ օգտատերերը անտեսում են համակարգի զգուշացումները։ Բացի այդ, Microsoft-ը չի պատրաստվում ավելի խիստ կանոններ մտցնել կողմնակի ֆայլերը ստուգելու համար։
«Այս մեթոդի արդյունքում բազմաթիվ վնասակար ծրագրեր կարող են ներթափանցել համակարգչի մեջ եւ վարակել այն»,- ասել է Էյզենքրաֆթը: Փորձագետի խոսքով՝ մոտ ապագայում Check Point Research-ը նոր մեթոդի օգտագործմամբ հարձակումների աճ է կանխատեսում:




















