top of page

Բաքվի դատարանում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 25
  • 1 min read

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության  ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությւոնը վատացել է, նիստն ընդհատվել է, ապա բժշկական զննումից հետո վերսկսվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի։  Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։

Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է մարտի 4-ին։

Հիշեցնենք, որ Վարդանյանը փետրվարի 19-ին հացադուլ էր հայտարարել։

1/2090
bottom of page